Արցախի անկումից էլ մեծ աղետը դեռևս առջևում է․ Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պարագլուխն իր հերթական կուսակցական ելույթում նախանշեց կրկնակապիտուլյացիայի հաջորդական քայլերը.
1. անուղղակիորեն հայտարարեց, որ դուրս է գալու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, քանի որ Բաքուն էլ, Մոսկվան էլ դուրս են եկել: Սա թշնամու նոր ագրեսիայի casus belli-ն է լինելու:
2. ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի հետ դեռ պետք է հասկանան` որոնք են Հայաստանի, որոնք` Ադրբեջանի տարածքները: Սա ՀՀ տարածքի զավթման եզակի նախադուռ է Բաքվի համար:
3. ուղղակիորեն հայտարարեց, որ Ադրբեջանին ութ գյուղ վերադարձնելու դիմաց մենք Արծվաշենը չենք ստանալու, քանի որ լոգիստիկ խնդիրներ կան, և այն կտրված է Հայաստանից:
4. ուղղակիորեն հայտարարեց, որ մեր բանակը պետք է համապատասխանեցվի տարածաշրջանային իրողություններին: Դա ենթադրում է ՀՀ ԶՈւ թվակազմի էական կրճատում և զինվածության սահմանափակում:
5. ուղղակիորեն հրավիրեց Ադրբեջանին` վերահսկելու ՀՀ սպառազինության քանակը և որակը, և իբր փարատելու մտահոգությունները: Այդ առաջարկն իր էությամբ համարժեք է Արցախի ՊԲ սպառազինությունն ամիսներ առաջ Ադրբեջանին հանձնելու քայլին:
6. ոչ միայն չբացառեց արտատարածքային միջանցքի գոյությունը, այլև հավաստեց, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ կարող են երթևեկել Հայաստանի տարածքով:
Ինչպես տեսնում եք, Արցախը տվել, հանգիստ ապրում ենք:
Սակայն Արցախի անկումից էլ մեծ աղետը դեռևս առջևում է...
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



