Հրդեհ է բռնկվել Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի և ժամանցի կենտրոնում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի առևտրի կենտրոնը տարհանվել է հրդեհի պատճառով, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։
«Մայրաքաղաքի Սոլոմենսկի թաղամասում մարդկանց տարհանում են «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնից, որտեղ հրդեհ է բռնկվել»,- ասվում է Կլիչկոյի հայտարարության մեջ։
Քաղաքապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է շենքի չորրորդ հարկում՝ մանկական սենյակում։
Ինչպես նշել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տեղում աշխատում է 13 միավոր հրշեջ տեխնիկա և ավելի քան 50 փրկարար։
Փրկարարները մարել են բռնկված հրդեհը, երկու մեծահասակ և ութամյա երեխա բողոքել են թունավորումից։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, գրում է УНН-ը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



