«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Մոնցա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել խոշոր`1:5 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Հական Չալհանօղլուն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը (դուբլ), Մարկուս Տյուրամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 51 միավոր: Մեկ հանդիպում քիչ է անցկացրել «Յուվենտուս»-ը, որը երկրորդ տեղում է (46 միավոր):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



