Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով տներ են հրդեհվել. բնակիչները տարհանվել են
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքման հետևանքով լավայի հոսքը հասել է Գրինդավիկ քաղաքի բնակելի շենքերին։ Այս մասին հայտնում է իսլանդական RUV հեռարձակողը։
Իսլանդիայի օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ Գրինդավիկում առնվազն երկու տուն է հրդեհվել։ Լրագրողներն ընդգծել են, որ երեկ երեկոյան քաղաքի բնակիչները տարհանվել են։
Հրաբխի ժայթքումը, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, սկսվել է հունվարի 14-ի կիրակի առավոտյան։ Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։
Իրավիճակը և ճշգրիտ վայրը գնահատելու համար ուղարկվել է առափնյա պահպանության ուղղաթիռ, հայտնում է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը: Վերջին երեք տարիների ընթացքում թերակղզում չորս հրաբխային ժայթքում է գրանցվել։