Թուրքիայի՝ անօդաչուներով հարվածի հետևանքով սիրիացի զինվորներ են զոհվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա նահանգում գտնվող Ղամիշլի քաղաքի մերձակայքում տեղակայված թիրախներին։ Asharq Al-Awsat թերթի փոխանցմամբ՝ հարվածներից մեկի հետևանքով երեք սիրիացի զինվոր է զոհվել։
Ինչպես հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայում թուրքական ավիահարվածների հետևանքով Ալ-Հասաքա նահանգում երկու էլեկտրական ենթակայաններ են վնասվել։ Խոսքը Ամուդա և Էլ-Կամիշլի քաղաքում 66 կՎտ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայանների մասին է։
Հունվարի 15-ի գիշերը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում օդային գործողությունների ընթացքում երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 24 օբյեկտի ոչնչացման մասին։ Թուրքական կողմը պնդում է, որ ավիահարվածները պատասխան են եղել Հյուսիսային Իրաքում գտնվող բազայի վրա Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերի հարձակմանը, որի հետևանքով ինը թուրք զինվոր է զոհվել։