Brent նավթը թանկացել է
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի գինը երկուշաբթի, Մերձավոր Արեւելքում պահպանվող լարվածության ֆոնին, բարձրանում է։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 78,49 դոլար, ինչը 0,2 դոլարով (0,26 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ գործարքները թանկացել են 0,88 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 78,29 դոլար։
WTI-ի ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային բորսայում թանկացել են 0,12 դոլարով (0,17 տոկոս)՝ մեկ բարելը 72,8 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ գործարքների արժեքը թանկացել է 0,66 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 72,68 դոլար։
Ուրբաթ Brent-ի գնի աճն ինչ-որ պահի գերազանցել է 4 տոկոսը, բայց աճուրդների վերջում կազմել է ընդամենը 1,1 տոկոս։ Անցած շաբաթվա ընթացքում Brent-ն էժանացել է 0,6, WTI-ը՝ 1,5 տոկոսով։