Անօդաչու թռչող համակարգով կհսկեն. Փաշինյանի աշխատակազմը 12 միլիոնով կուժեղացնի սեփական անվտանգությունը
POLITICSՓաշինյանի աշխատակազմը 2024 թվականը սկսել է սեփական անվտանգության ուժեղացմանը միտված գնումներ պլանավորելով։
Եվ այսպես, տարեսկզբին Փաշինյանի աշխատակազմը նախատեսել է 7 միլիոն դրամով գնել անվտանգությունն ապահովող սարքեր, 160 հազար դրամով՝ անվտանգության տեսախցիկներ, 979 հազար դրամով՝ անցակետային հսկողության սարքեր, 3 միլիոն 699 հազար դրամով՝ անօդաչու թռչող համակարգեր։

Այս բոլոր գնումները պլանավորվել են 2024 թվականի հունվարի 4-11-ն ընկած ժամանակահատվածում, իսկ թե որ ընկերություններին կվստահվի անվտանգության ապահովումը, հայտնի կդառնա գնման պայմանագրի կնքումից հետո։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



