Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել առնվազն 25 մարդ։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Նրա աղբյուրների համաձայն՝ Իսրայելի օդային հարվածը Ռաֆահից հյուսիս գտնվող բնակելի շենքի վրա 11 մարդու կյանք է խլել։ Եվս ութ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են Խան Յունիս քաղաքի քաղաքացիական պաշտպանության շտաբի մոտ գտնվող տարածքի ռմբակոծման հետևանքով: Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարը և Գազա քաղաքի Թել ալ-Հավա շրջանը նույնպես ենթարկվել են ավիահարվածների, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է գործակալությունը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը, ավելի քան 60 հազարը վիրավորվել են։ Եվս մոտ 8 հազարը համարվում է անհետ կորած։