Իրանում հայտարարել են, որ Իրաքը չի հետևում անվտանգության վերաբերյալ պայմանագրին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Իրաքը չի կատարում Իրանի հետ անվտանգության պայմանագրի որոշ դրույթներ։
«Ցավոք, Իրան-Իրաք անվտանգության համաձայնագրի որոշ դրույթներ դեռ չեն իրականացվել: Մենք դեռ տեսնում ենք ահաբեկչական շարժումներ Քրդստանում, դա մեզ համար անընդունելի է», – Mehr գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է Ջալալզադեն:
Նրա խոսքով՝ Իրանը Իրաքի կառավարությանը կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել այս համաձայնագրին եւ թույլ չտալ Իսլամական Հանրապետության թշնամիներին օգտագործել Իրաքի տարածքը հակաիրանական գործունեության համար։
2023 թվականի մարտի 19-ին Բաղդադում Իրաքի և Իրանի միջև անվտանգության համաձայնագիր է ստորագրվել։ Իրաքի վարչապետ ալ-Սուդանին Իրանի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է, որ Իրաքը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների վրա հարձակվելու կամ որևէ այլ գործողությունների համար, որոնք խախտում են իր ինքնիշխանությունը։