Իտալիայի հյուսիսում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով հինգ մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԻտալիայի հյուսիսում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով հինգ մարդ է զոհվել ու մեկն էլ լուրջ վնասվածք ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով La Repubblica-ն:
ԱՊ-ն կատարվել էր շաբաթ գիշերը Սավոնա նահանգի Արնասկո քաղաքից ոչ հեռու : Պայթյունը որոտացել է գիշերվա ժամը երեքից հետո: Դրա հետեւանքով երկհարկանի շենքը, որտեղ երկու ընտանիք էր ապրում, ամբողջովին փլուզվել էր:
Անմիջապես պատահարի վայր են ժամանել փրկարարները ու հրշեջ աշխատակիցները, որոնք փլատակների տակից հանել են չորս տղամարդու ու մեկ կնոջ դի:
Եվս մեկ կին մարմնի մակերեսի 80 տոկոսի երրորդ աստիճանի այրվածք է ստացել ու տեղափոխվել Ջենովայի հիվանդանոց: Նրա վիճակը ծայրաստիճան ծանր է գնահատվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



