Բաքվում գրանցված պայթյունի զոհերի թիվն ավելացել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին:
Թարմացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել ևս 2 մարդու դի․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։
Նշվում է, որ պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև դեպքի հետ կապված այլ հարցեր պարզելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: