Զախարովան ներկաայցրել է Դավոսում Ուկրաինայի հարցով հանդիպման արդյունքները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր գլոբալ Հարավի և Արևելքի ավելի ու ավելի շատ երկրներ, այդ թվում ՝ ՛՛կոպենհագենյան ձեւաչափով՛՛ հանդիպումներին մասնակցած երկրները, բացահայտ խոսում են այն մասին, որ առանց Ռուսաստանի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր ուրվագծերի ցանկացած քննարկում իմաստ չունի: Այս մասին, մեկնաբանելով շվեյցարական Դավոսում կայացած համաժողովը, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ նա ընդգծել է, թե աճում է այն ըմբռնումը, որ Ուկրաինայում կայուն խաղաղության չի կարելի հասնել ՝ առաջնահերթ համարելով վերջնագրային ՛՛Զելենսկու բանաձևը՛՛ ։
Ըստ Զախարովայի՝ դրա հիմքում ընկած են իրականությունից կտրված պահանջները ՝ 1991 թվականի սահմաններին Ռուսաստանի զորքերը դուրս բերելու, պատասխանատվության ենթարկելու և փոխհատուցումներ վճարելու մասին:
՛՛Բայց Կիևը չի էլ թաքցնում, որ զորքերի հետքաշում է պահանջում Ռուսաստանի հետ վերամիավորման կողմնակից ռուս բնակչության ցեղասպանության համար՛՛,-ընդգծել է Ռդ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։