Չենք կարող Լիբանանում ականատեսը դառնալ նրան, ինչ տեսնում ենք Գազայում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Լիբանանում իրավիճակի սրման մեծ սպառնալիքի մասին։ Նրա կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս երկրում չկրկնվի այն, ինչը տեղի է ունենում Գազայի հատվածում։
«Որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող Լիբանանում ականատեսը դառնալ նրան, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ շարունակվի այն, ինչ կատարվում է Գազայում»,- գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցի իր էջում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է օգտագործել իր բոլոր ռեսուրսները Լիբանանի շուրջ լարվածությունը թուլացնելու համար։
Հունվարի 7-ին իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն ավիահարվածներ է հասցրել Մերոն լեռան վրա գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի բազային: Այնուհետև լիբանանյան շարժումը մոտ 40 հրթիռ է արձակել բազայի վրա։ Հունվարի 8-ին Իսրայելը հակահարված է տվել Լիբանանին։ Խոցված թիրախների թվում են գրոհայինների ռազմական համալիրը Մարվահինա շրջանում, ինչպես նաև հրթիռային կայան Այտա ալ-Շաբ շրջանում: «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Վիսամ ալ-Թավիլը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով: