Արփի Գաբրիելյանի ֆոտոշարքը Եգիպտոսից
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արփի Գաբրիելյանը ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է արեւային ֆոտոշարքով: «Ֆուլ Հաուսի» աստղն ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի, եւ որդու հետ Եգիպտոսում է, որտեղ կտրվել է երեւանյան ցրտաշունչ ձմեռվանից ու, նույնիսկ, հասցրել արեւահարվել:
Արփին կեցվածք է ընդունել լողավազանի մոտ: Նա սպիտակ ատլասե վերնաշապիկով է ու սեւ ակնոցով: «Արեւի կողմից համբուրված»,-շարքը վերնագրել է դերասանուհին:
Մեկ այլ հրապարակման մեջ Արփին պատմել է, որ թեեւ «խենթանում է արեւի, ծովի ու ավազի համար», չի սիրում ծովամթերք: Դերասանուհին հավելել է, որ «տանել չի կարողանում» ձմեռը «իր բոլոր հետաքրքիր սպորտաձեւերով»:
Ի դեպ, մի շարք հրապարակումներից պարզ է դառնում, որ Եգիպտոսում են նաեւ Էվա Խաչատրյանը, Էմմա Սապունջյանը եւ այլ հայտնիներ: Այնտեղ նկարահանվում է «Հոպարի գանձեր» սիթքոմը, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության եթերով: