Սպանել և գցել են առվակը․ ՌԴ-ում Հայաստանի բնակչի են սպանել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Կրասնոյարսկի Աչինսկ քաղաքում ընկերները սպանել են ՀՀ քաղաքացուն, որին 1 մլն ռուբլի գումար են պարտք եղել։
Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի առնչությամբ Աչինսկի 2 բնակչի են ձերբակալել, հայտնել է ՌԴ ՔԿ տարածքային ղեկավարը։
Քննության տվյալներով` բռնության հետքերով տղամարդու դիակի հայտնաբերման մասին հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 23-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով)։
Քննչականի վարկածով` տուժողը բուժման նպատակով պարբերաբար Աչինսկ էր գալիս Հայաստանից։ Նա տոկոսով գումար էր տրամադրում իր 56-ամյա ծանոթին․ այն արդեն մոտ 1 մլն ռուբլի էր դարձել։
«Մտահղացումն իրականացնելու համար 56-ամյա տղամարդը ներգրավել էր իր ընկերոջը` խոստանալով դրամական պարգև վճարել 50 հազար ռուբլու չափով։
Ավելին՝ այստեղ