Արաբական լիգան դատապարտել է Իրանի հարվածները Իրաքյան Քրդստանին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արաբական պետությունների լիգան դատապարտում է Իրանի հարձակումները Էրբիլի վրա Իրաքյան Քրդստանում և համերաշխ է երկրի ինքնիշխանության և անվտանգության պահպանմանն ուղղված իրաքյան կառավարության միջոցառումներին, ասել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը։
Ավելի վաղ Իրաքը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի «ագրեսիայի» վերաբերյալ՝ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումներից հետո։ Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Բաղդադի և Թեհրանի միջև անվտանգության համաձայնագիրը կարող է կասեցվել։
Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարների մակարդակով արտահերթ նիստ՝ կապված Իրաքում վերջին իրադարձությունների հետ։
«Ես կցանկանայի ընդգծել մեր վճռական մերժումը և լիակատար դատապարտումը հունվարի 15-ի երեկոյան Էրբիլում իրաքյան տարածքների վրա իրանական հրթիռակոծության վերաբերյալ», - հանդիպման ժամանակ ասել է Աբուլ Գեյթը: