Լեհ տղամարդը ձևացել է որպես նախարար և նրա անունով սուշի ու կենցաղային տեխնիկա պատվիրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում տղամարդը ներկայացել է որպես թոշակառուների հարցերով նախարար և նրա անունով սուշի ու կենցաղային տեխնիկա պատվիրել։ Այս մասին գրում է dziennik.pl-ը։
Անհայտ անձը համացանցի միջոցով գրեթե 10000 զլոտի արժողությամբ կենցաղային տեխնիկա և ավելի քան 400 զլոտի արժողությամբ սնունդ է պատվիրել նախարարի գրասենյակ։ Ապրանքները պատվիրվել են առաքումից հետո վճարելու տարբերակով, սակայն վճարումը չի կատարվել պատվերն ընդունելուց հրաժարվելու պատճառով։
Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա մի տղամարդու։ Ոստիկանության հետ զրույցում նա խոստովանել է, որ պատվերներ է կատարել Մարժենե Օկլե-Դրյունովիչին ֆինանսական վնաս պատճառելու համար և օգտագործել նրա անձնական տվյալները։ Կասկածյալը գտնվում է ոստիկանության հսկողության տակ։ Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։
«Նման զավեշտալի «կատակներն» ունեն իրենց հետևանքները։ Հուսով եմ՝ դա դաս կլինի մյուսների համար»,- գրել է պաշտոնյան սոցցանցերում։