Պակիստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները Թուրքիային վստահեցրել են, որ չեն ցանկանում սրել լարվածությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի և Իրանի իր գործընկերներ Ջալիլ Աբաս Ջիլանիի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, նրանք Ֆիդանին վստահեցրել են, որ չեն ցանկանում՝ իրենց երկրների միջև լարվածությունը սրվի։
«Այցով Ամմանում գտնվող արտգործնախարար Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի և Իրանի իր գործընկերների հետ։ Նա կողմերին զսպվածության կոչ է արել՝ ընդգծելով տարածաշրջանում նոր խնդիրների առաջացումը կանխելու անհրաժեշտությունը։ Երկու նախարարներն էլ իրենց թուրք գործընկերոջը վստահեցրել են, որ չեն ցանկանում լարվածության սրում»,- նշել է աղբյուրը։
Հինգշաբթի ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում առաջացած լարվածության կապակցությամբ՝ հայտարարելով, որ պատրաստ է «կիսել իր փորձը և նպաստել վեճերի խաղաղ կարգավորմանը»։