ՌԴ–ում Մաքսիմ Ասրիյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել զինկոմիսարիատի հրկիզման փորձի համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում զինկոմիսարիատի հրկիզման փորձ կատարած Մաքսիմ Ասրիյանը դավաճանության և ահաբեկչության փորձի մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, հաղորդում է քաղաքի դատարանների միասնական մամուլի ծառայությունը Telegram–յան ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նա դատապարտվել է ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ Առաջին 2,5 տարին Ասրիյանը կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է մամուլի ծառայությունը, Ասրիյանը բերման է ենթարկվել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Խափանման միջոց ընտրելիս նրան մեղադրել են «ծայրահեղական հայացքներ և դիրքորոշումներ ունենալով, ներկայիս կառավարությունից և վարվող քաղաքականությունից դժգոհ լինելով, մասնավորապես՝ հատուկ ռազմական գործողության հետ կապված, աջակցելով Ուկրաինայի զինված ուժերին՝ որոշել է կատարել ահաբեկչություն՝ հրկիզելով Սանկտ Պետերբուրգի տարածքում գտնվող զինկոմիսարիատի շենքը»։
Այդ նպատակի համար նա ընտրել է քաղաքի Ֆրունզենսկի թաղամասում գտնվող զինկոմիսարիատը և հոկտեմբերի 1-ի գիշերը երկու մոլոտովի կոկտեյլներով գնացել այնտեղ, սակայն չէր կարող հրկիզել, քանի որ շենքը գտնվում էր ռուսական գվարդիայի պաշտպանության տակ։