Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
SOCIETYԿոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասել է. «Փոփոխվող տնտեսական իրականության պայմաններում Կոնվերս Բանկի այս գլոբալ հաղթանակը վկայում է մեր թիմի կողմից առևտրի ֆինանսավորման զարգացմանն ուղղված ջանքերի արդյունավետության մասին, ինչն անհնար է առանց միջազգային կառույցների հետ համագործակցության սերտացման և նոր գործընկերային հարաբերությունների հաստատման:
Մենք էական քայլեր ենք ձեռնարկում նաև ներդնելու համար այնպիսի լուծումներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն հաճախորդների կարիքներին, կնպաստեն բիզնեսի զարգացմանը»:
Բանկի Ֆինանսական Հաստատությունների եւ Միջազգային Բանկային Հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանն իր հերթին նշել է. «Կոնվերս Բանկը միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում իր հաճախորդներին է առաջարկում համալիր լուծումներ՝ ոչ միայն ապահովելով գործարքների ֆինանսավորման առավելագույն արդյունավետություն, այլև զսպելով վճարային ռիսկերը:
Ընդ որում, Բանկը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների ողջ գործընթացում՝ սկսած պայմանագրերի կնքման բանակցային փուլում խորհրդատվության մատուցումից և հաշվարկներից մինչև գործարքի ամփոփումը»:
Բանկն այսուհետ ևս հետամուտ է լինելու առևտրի ֆինանսավորման նոր հնարավորությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական լուծումների մշակմանն ու ներդրմանը, որոնք կբավարարեն հաճախորդների դիվերսիֆիկացված պահանջարկը, ինչպես նաև կաջակցեն բիզնեսի աճի ռազմավարությանը ներկայիս արագ փոփոխվող տնտեսության պայմաններում:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: