Շատ հավանական է, որ Գազայում ցեղասպանություն է իրականացվում․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն կարծում է՝ մեծ հավանականություն կա, որ Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացվում:
«Ես վճռականորեն աջակցում եմ Հարավաֆրիկյան Հանրապետության՝ կանխարգելիչ միջոցների դիմելու որոշմանը (Արդարադատության միջազգային դատարանում), քանի որ կարծում եմ, որ շատ հավանական է, որ Գազայում ցեղասպանություն է իրականացվում։
Նայեք երեք ամսվա ռմբակոծության արդյունքը․ կիրառվել են այնպիսի զենքեր, որոնք չպետք է օգտագործվեն խիտ բնակեցված վայրերում, ինչպիսին է Գազայի հատվածը», – ասել է նա իսպանական El País թերթին տված հարցազրույցում:
Հարցին, թե Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը կարո՞ղ է հաջողության հասնել, Ալբանեզին պատասխանել է.
«Այնուհետև դատարանը պետք է ժամանակ հատկացնի ցեղասպանության մտադրության վերլուծության վրա, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունը արդեն լիովին փաստագրել է։ Բայց կան նաև քաղաքական գործոններ»,-ասել է նա: