Ռուսաստանը զսպվածության կոչ է արել Իրանին ու Պակիստանին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան դիվանագիտական ուղիներով մշտական կապի մեջ է Թեհրանի և Իսլամաբադի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երկրների միջեւ հարաբերությունների սրումը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի բոլոր պետություններին և հարակից շրջաններին ցուցաբերել զսպվածություն: Այս դեպքում դա միակ բանն է, որ կարող է օգնել դեէսկալացիայի ուղու վրա կանգնել», - պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անհանգստացնում է Կրեմլին։
Հարցին, թե արդյո՞ք նախատեսված են ամենաբարձր մակարդակով շփումներ Իրանի և Պակիստանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «ռուսական կողմը դիվանագիտական ուղիներով մշտապես կապ է պահպանում նշված երկրների հետ»։