Բալթյան երկրները պայմանավորվել են ստեղծել «պաշտպանական գիծ» Ռուսաստանի հետ սահմանին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էստոնիան, Լատվիան և Լիտվան համաձայնության են եկել Ռուսաստանի հետ սահմանին «պաշտպանական գիծ» ստեղծելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բալթյան երկրները պայմանավորվել են ստեղծել Բալթյան պաշտպանական գիծ արևելյան սահմանի երկայնքով։
Հրամայական է ժամանակն օգտագործել խելամտորեն՝ պաշտպանական պատրաստվածությունը բարելավելու համար», - ասվում է գերատեսչության X-ում:
Էստոնիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ այդ գծի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ օրը Ռիգայում՝ երեք հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից։
«Պաշտպանական տարբեր կառույցներից բաղկացած պաշտպանական գոտի» ստեղծելու նպատակը կլինի «զսպել և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանել ռազմական սպառնալիքից»։