Քանի դիմորդ է հայտագրվել Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 20-ին հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությամբ մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի 1-ին՝ ձմեռային փուլը: Քննությունները տեղի են ունենալու առաջիկա 3 շաբաթ-կիրակի օրերին:
Միասնական քննությունների առաջին օրը հանրապետությունում գործելու է 43 քննական կենտրոնից 30-ը: Դրանցից 24-ը մարզերում են, 6-ը՝ մայրաքաղաքում:
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից հայտագրել է 3228 դիմորդ, 2512-ը՝ մարզերում և 718-ը՝ Երևանում: Մայրաքաղաքի թիվ 135 հիմնական, 155 հիմնական, 168 հիմնական, թիվ 170 ավագ և 189 ավագ դպրոցների քննական կենտրոններում քննություն է հանձնելու 120-ական դիմորդ, թիվ 190 ավագ դպրոցում՝ 118:
Հիշեցնենք, որ առաջին փուլում դիմորդները հանձնում են միայն առարկայական քննություն՝ առանց նշելու բուհ եւ մասնագիտություն, ուղղակի իրենց նախընտրած մասնագիտության համար հնարավորություն է տրվում քննություն հանձնել: