Բերման է ենթարկվել «Օշականցի Գևորիկի» եղբոր որդին, կասկածելի փաթեթ են գտել․ Shamshyan
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզում ՊԾ գործունեության առաջին իսկ օրվանից ակտիվ պայքար են տարել ու շարունակում են տանել ապօրինի թմրամոլության դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 20-ին, հերթական դեպքն են բացահայտել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Ժամը 05:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի պարեկները Աշտարակ քաղաքի Սիսակյան ու Նարեկացի փողոցների խաչմերուկում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Օշական քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Հ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ արդեն պարեկները նրա կողմից շահագործվող «Vertu» տեսակի բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում եղել է սպիտակ բյուրեղանման զանգված, իսկ վերարկուում գտնվող ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 3 փաթեթ՝ լցված կանեփանման դեղնականաչավուն կիսաչոր զանգված, որը կշռել է մոտ 19 գրամ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։