Ֆրանսիայում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիների՝ ռուս գրողների գրքերը գողանալու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիների, ովքեր եվրոպական գրադարաններից գողացել են ռուս գրողներ Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի և Միխայիլ Լերմոնտովի գրքերը։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը՝ հղում կատարելով եվրոպական լրատվամիջոցներին։
Le Parisien-ը գրում է, որ գրքերի գողերից տուժել են Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում գտնվող գրադարանները։
Ռուսական հրատարակության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք կարող էին գողություններ կատարել Ռուսաստանից պատվիրատուների համար։ Գրադարաններում նրանք ասել են, որ ռուս գրականություն են ուսումնասիրում, և գրքերը ստանալով՝ տարել են կամ փոխանակել կեղծ գրքերի հետ։ Հանցագործներից մեկն ասել է, որ սիրում է այդ գրքերը և ատենախոսություն է գրում «Ժողովրդավարությունը 19-րդ դարի ռուս գրականության մեջ» թեմայով։ Նրա գործողությունների պատճառով Ֆրանսիայի Ազգային գրադարանը կորցրել է ընդհանուր 650 հազար եվրո արժողությամբ ութ գիրք։