Աֆղանստանի լեռներում մարդատար ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում հնդկական մարդատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Pajwak գործակալությունը X սոցիալական ցանցում։
«Կիրակի օրը տեղի պաշտոնյաները հայտնել են, որ հնդկական մարդատար ինքնաթիռը կործանվել է Բադախշանի լեռնային շրջանում»,- պարզաբանվում է նյութում։
Աֆղանստանում անհետացած Falcon 10 ինքնաթիռը գրանցված է Ռուսաստանի քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում։ Հստակեցվում է, որ նախորդ գիշերը այն այլևս կապի դուրս չի եկել և անհետացել ռադարների էկրաններից։
«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է (վեց) մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր»,- հավելել են գերատեսչությունում։
Ինքնաթիռը արտահերթ չարտերային չվերթ էր իրականացնում Գայա (Հնդկաստան) - Տաշքենդ - Ժուկովսկի երթուղով։