Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկի մարդաշատ շուկաներից մեկը. կա 13 զոհ (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 10 տեղի բնակիչ։ Այս մասին ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է իր Telegram ալիքում։
«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի, երբ մարդաշատ էր»,- ասել է Պուշիլինը։
Նա նշել է, որ տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, և իրականացվում է զենքի բեկորների որոնում։
Նաև քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինամթերքը գցվել է վերանորոգման խմբի վրա, որը վերացնում էր ջեռուցման ցանցերում վթարը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ աշխատակից։