Զելենսկին ուկրաինացիներին «զրկել է» հոգնած լինելու իրավունքից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան իրավունք չունի մարտունակ չլինել, այլապես կկորցնի այն, ինչ իրեն է պատկանում։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Channel 4 News-ին տված հարցազրույցում։
«Մենք կարող ենք մեզ թույլ տալ երեկոյան, աշխատանքից հետո հոգնած լինել, սակայն առավոտյան մենք պետք է պաշտպանենք պետությունը, պայքարենք դրա համար, եթե ցանկանում ենք պահպանել այն»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը
Զելենսկին խոսել է նաև մոբիլիզացիայի օրինագծի մասին՝ այն անվանելով «խելացի և արդար»։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունն ամենաշատն անհրաժեշտ է մարտական գոտում տեղակայված զինվորականներին։
2023 թվականի վերջին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը լրացուցիչ 450-500 հազար մարդու մոբիլիզացման կոչ էր արել։ Ուկրաինայի կառավարությունը մոբիլիզացիայի մասին օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, սակայն այն քննադատության է արժանացել և ուղարկվել վերանայման։