Աֆղանստանում կործանված ինքնաթիռի օդաչուն ևս ողջ է մնացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանում վթարի ենթարկված Falcon 10 մասնավոր ինքնաթիռի օդաչուն և ևս երեքը ողջ են մնացել։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ տրանսպորտի և ավիացիայի նախարարությանը հղումով։
Ինքնաթիռը կործանվել է Բադախշան նահանգի Քուֆ Աաբ շրջանում։ Նախարարության տվյալներով՝ օդաչուին հայտնաբերել է Իսլամական Էմիրության փրկարար ջոկատը։
«Նախարարությանը օդաչուն հայտնել է, որ չորս մարդ, այդ թվում՝ ինքը՝ օդաչուն, ողջ են մնացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ավիացիոն փորձագետ Օլեգ Սմիրնովը հայտնել էր, որ ինքնաթիռը կարող էր կործանվել թռիչքի բարձրության կանոնների խախտման պատճառով, ինչը հանգեցրել է լեռների հետ բախման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում մասնավոր Falcon 10 ինքնաթիռի կործանումից փրկվածներից մեկը զանգահարել է հարազատներին