Bloomberg-ը նշել է Եվրոպայում գազի գնի անկման պատճառը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայում գազի գները 2023-ի ընթացքում նվազել են 60%-ով, իսկ 2024-ին նվազել են ևս 12%-ով՝ չնայած ցուրտ եղանակի պայմաններում պահանջարկի աճին։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս իրավիճակը հնարավոր է դարձել վերականգնվող էներգիայի շնորհիվ։ Եվրոպայում հողմային և արևային էներգիայի ավելացումը նպաստել է գազի պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև օգնել է Ֆրանսիայում միջուկային էներգիայի արտադրության վերականգնումը:
Արդյունքում` եվրոպական շուկայում վառելիքի գինը նվազել է, նշում է գործակալությունը։
«Այն փաստը, որ 2022-2023 թվականների ձմեռն անցավ առանց որևէ խնդիրների, օգնում է հանգստացնել թրեյդերների նյարդերը», -ասել է HSBC Holdings-ի նավթի և գազի եվրոպական հետազոտությունների ղեկավար Կիմ Ֆուստիեն:
Նա հավելել է, որ արդեն երկրորդ ձմեռն է, որ Եվրոպան անցկացնում է առանց ռուսական գազի։ Այս շաբաթ հաղորդվեց, որ Եվրոպայում գազի բորսայական գինը նվազել է ևս 2,19%-ով։ Այս պահին վառելիքի ինքնարժեքը նվազել է մինչև 333,48 դոլար 1 հազար խմ-ի դիմաց։