Ահազանգման համակարգի շնորհիվ՝ հագուստի խանութի գողությունը կանխվեց
SOCIETYՀունվարի 11-ին, ժամը 01.30-ին, 1970 թ. ծնված Վրեժ Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ժամը 00.05-ի սահմաններում, գողություն կատարելու նպատակով, կոտրել են Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 26/77-1 հասցեում գտնվող, իրեն պատկանող հագուստի խանութի դռան ապակին, սակայն ահազանգման համակարգի միանալու պատճառով, ոչինչ չգողանալով, դիմել են փախուստի:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1991 թ. ծնված Արման Ա.-ն, որը ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



