Օղակաձև այգու ոդիսականը. մոտ մեկ հեկտարը՝ տարեկան 430 հազար դրամով. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր առաջ նշել էինք, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ կա որոշակի չբացահայտված նախապատմություն: Ի մասնավորի, տեղեկացրել էինք, որ նշված հատվածի վարձակալությունը իրականացվել է տվյալ տարածքի համար շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ շուրջ 1 հա տարածքի համար մոտ 500 հազար ՀՀ դրամով:
Այս առումով «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, կորտերի ներկայիս վարձակալները դրանք վարձակալում են քսան տարուց ավելի: Ինչ վերաբերում է պայմանագրերին, ապա 2002 թվականին կնքվել է 1200 քմ տարածքի վարձակալման պայմանագիր՝ տարեկան 230000 դրամ գումարով: 2008 թվականից վարձակալվել է ևս 8000 քմ տարածք, որի համար վճարվել է տարեկան 200000 դրամ: Այսինքն, 1 հեկտարից մի փոքր պակաս տարածքը (9200 քմ) վարձակալվել է տարեկան 430 հազար դրամով, փաստացի դեռ մի բան էլ ավելի քիչ, քան նշել էինք նախորդ հրապարակման մեջ:
Հավելենք, որ վարձակալողների հայրը այդ ժամանակահատվածում եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, ապա ՀՀ մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում