Ռուսաստանը զենքն առաքում է, բայց չեն նշում, թե ինչպիսի
ANALYSISՍպառազինությունների ոլորտում հերթական ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծ մասամբ կարգավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից այդ մասին հայտնել են, չհստակեցնելով՝ արդյոք խոսքը նախկինում վճարված գումարի և դրա դիմաց մատակարարողների մասին է, թե՝ ոչ։
44-օրյա պատերազմից հետո գործող իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին, Հայաստանի վճարած գումարների դիմաց սպառազինությունը Հայաստանին չփոխանցելու համար, ավելին, ընդհուպ ամենաբարձր մակարդակով, այդ թվում Նիկոլ Փաշինյանի բերանով հայտարարել, թե Հայաստանը գումարները փոխանցել է, սակայն Ռուսաստանը հրաժարվում է զենք մատակարարել։ Խոսքը, նշենք, պատերազմից հետո կնքված պայմանագրերի մասին է, որտեղ Հայաստանը հերթական անգամ, կոպիտ ասած, սարքել էր իր գլխին։ Պայմանագրեր էր կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, սակայն պարտավորվել ինքը զենքը տեղափոխել Հայաստան, այլ ոչ արտադրող ընկերությունները, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, և տևական ժամանակ Ռուսաստանը՝ կապված Հայաստանի հարևան Վրաստանի և այլ երկրների դիրքորոշումների հետ, չէր կարողանում զենքն առաքել Հայաստան։
Ըստ երևույթին խնդիրները կարողացել են կարգավորել։ Թե ի՞նչ սպառազինություն է Ռուսաստանը փոխանցել Հայաստանին, չի հաղորդվում, համենայնդեպս Հայաստանի ռազմական գերատեսչությունը դժգոհություններ չունի, բայց միևնույն ժամանակ մնալու է երկու երկրների հարաբերություններում առկա նստվածքը, որը լուրջ խնդիրներ է շարունակում հարուցել։
Մանե Նասիբյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



