Լավրովը կոչով դիմել է Բայդենին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «չհետաձգել պաղեստինյան պետության ստեղծումը»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե մենք չպնդենք ՄԱԿ-ի որոշումների հիման վրա պաղեստինյան պետության ստեղծմանը, ապա այս զայրույթը, որը տասնամյակներ շարունակ, սերնդեսերունդ առկա է պաղեստինցիների կյանքում, կվերարտադրվի նոր սերունդների կողմից, որոնք իրենց լքված ու խաբված կզգան»,- CBS-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նա կարծիք է հայտնել, որ եթե պաղեստինյան պետություն չստեղծվի, ապա բուն Պաղեստինում կամ արաբական ու մահմեդական աշխարհի այլ մասերում «ավելի ու ավելի շատ բռնություններ ի հայտ կգան»։ «Արաբական և մուսուլմանական «փողոցները» շատ ավելի արմատական են, քան իրենց կառավարությունները»,- ընդգծել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «չի նպաստել պաղեստինյան պետության ստեղծմանը»։ Իսկ այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու համար, Լավրովը պատասխանել է. «Դադարեցնել ռազմական գործողությունները»։