Հս. Կորեան թևավոր հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԺԴՀ-ն մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը յոթին:
«Մեր մոնիթորինգն ու զգոնությունը ուժեղացնելով հանդերձ՝ մեր զինվորականները սերտորեն համակարգում են Միացյալ Նահանգների հետ՝ Հյուսիսային Կորեայի սադրանքների լրացուցիչ նշանների մոնիտորինգի համար», - ասել է Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը:
Ինչպես պարզաբանել են գործակալության աղբյուրները, հրթիռները թռչել են շրջանաձև հետագծով, ինչպես թևավոր հրթիռները, որոնք ավելի ցածր բարձրության վրա են թռչում, քան բալիստիկ հրթիռները։
Նշվում է, որ «թռիչքի հեռահարությունը կարճ չի եղել», հրթիռները արձակվել են ցամաքից։ Yonhap-ը նշել է, որ դրանք կարող են լինել Hwasal-1 կամ Hwasal-2 թևավոր հրթիռներ, որոնք կարող են կրել Hwasan-31 միջուկային մարտագլխիկ: