Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում․ Լավրով
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան և Բաքուն համակարծիք են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր խաղաղապահներն իսկապես դեռ այնտեղ են, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այդ հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, դա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։ Նախագահները քննարկել են այդ թեման, նրանք համաձայնել են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Ղարաբաղի այն բնակիչների վերադարձը հեշտացնելու համար, ովքեր կցանկանան դա անել», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։