Իրանի և Թուրքիայի առաջնորդներն անդրադարձել են Հարավային Կովկասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, այդ թվում՝ Իրանում թուրքական ընկերությունների ներդրումների ավելացման, դեպի Թուրքիա իրանական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման, տարանցման, բանկերի, ԱՏԳ-ների ոլորտներում համագործակցության զարգացման, Թուրքմենստանի, Իրանի ու Թուրքիայի միջև գազի սվոփ մատակարարումների, Խոյ-Վան էլեկտրահաղորդման գծում 200 մլն դոլարով թուրքական ներդրումների ավելացման, մշակույթի ոլորտում համագործակցության հարցեր:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված ոլորտներում համագործակցության վերաբերյալ նաև ստորագրվել է 10 փաստաթուղթ:
Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ ունեն: Նրա խոսքով՝ առևտրաշրջանառության ծավալները պետք է հասցնել 30 մլրդ դոլարի:
Կողմերն անդրադարձել են Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Կողմերը նաև ընդգծել են, որ հարգում են Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին:
«Երկու երկրները, ընդգծելով Կովկասում երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը, տարածաշրջանային «3+3» հարթակը գնահատել են որպես անդամ երկրների միջև կառուցողական համագործակցության ու երկխոսության համար հարմար հարթակ»,- նշվել է երկկողմ հայտարարության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում իրադրությանը: