Բուրկինա Ֆասոյում հյուրանոցի հարձակման հետեւանքով ուկրաինացիների ընտանիք է մահացել
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Բուրկինա Ֆասոյոի մայրաքաղաք Ուագադուգաում գրոհայինների կողմից հյուրանոցի եւ սրճարանի վրա հարձակման հետեւանքով Ուկրաինայի 4 քաղաքացի է մահացել։
«Ցնցված եմ Բուրկինա Ֆասոյում ահաբեկչական գրոհից եւ 4 ուկրաինացիների մահից, որոնցից մեկը երեխա է։ Սա բոլոիս համար ողբերգություն է»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ երեխան 9 տարեկան է եղել, հաղորդում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ Բուրկինա Ֆասոյում Ռուսաստանի պատվո հյուպատոս Աննա Ռաչինան նախօրեին հայտնել է, որ հայտնի սրճարանը, որի վրա հարձակվել էին գրոհայինները, պատկանում է Ուկրաինայի քաղաքացու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում իսլամիստ գրոհայինները հարձակվել էին Splendid հյուրանոցի եւ ռեստորանի վրա: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Կաիդա»-ն: Հարձակման հետեւանքով մահացել էին մի քանի երկրների քաղաքացիներ, այդ թվում Կանդայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի։ Նախնական տեղեկություններով, իսլամիստ ահաբեկիչների հարձակմանը զոհ է գնացել 27 մարդ։



