«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից «Շուշին՝ 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելուն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից «Շուշին՝ 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնի դարձավ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Շուշին «Իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ Գործողությունների ծրագիր, որը նաև նախատեսում է իսլամական երկրներում անցկացնել «Շուշիի օրեր» և բազմաթիվ այլ «մշակութային» միջոցառումներ։ Ադրբեջանը փաստորեն հայկական Շուշին «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքից» վերածում է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաքի»՝ զուգահեռաբար ոչնչացնելով և խեղելով քաղաքի ողջ հայկական ժառանգությունը՝ այլափոխելով պատերազմի ժամանակ հրետանակոծության ենթարկված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, պղծելով եկեղեցու հոգևոր-ճարտարապետական հորինվածքը, ճանապարհային շինարարության պատրվակով վանդալիզմի ենթարկելով Շուշիի գերեզմանատունը։
Այս ամենը տեղի է ունենում հայաթափված Շուշի հայերի վերադարձը թույլ չտալու գործողությունների ծրագրի շրջանակներում, մինչդեռ դեռևս մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը և հաջորդած էթնիկ զտումը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 7-րդ կետի, Ադրբեջանը պարտավոր էր թույլատրել փախստականների, այդ թվում շուշեցիների վերադարձ իրենց հայրենի ծննդավայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։