11 մարդ է զոհվել Գազայի Նուսեյրաթ ճամբարի մոտ գտնվող տան վրա հարձակման հետևանքով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից արևմուտք գտնվող բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական ռմբակոծության զոհերը եղել են լրագրողը և նրա ընտանիքի անդամները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և ցամաքային ռազմական գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։