Իտալիան ավելի քան երկու անգամ ավելացրել է Էներգիայի մաքուր աղբյուրների հզորությունները
ECONOMICSԻտալիան ավելի քան երկու անգամ ավելացրել է Էներգիայի մաքուր աղբյուրների հզորությունները։ Իտալական էլեկտրահաղորդման ցանցերը կառավարող ընկերության տվյալներով՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է։
Բոլոր վերականգնվող աղբյուրները՝ ներառյալ հիդրոէլեկտրակայանները, ծածկում են Իտալիայի պահանջարկի 37 %-ը, 2023 թվականին։ 2022 թվականին այդ ցուցանիշը 31 % էր, ինչը վկայում է, որ էներգետիկ անցման նպատակները, որ Իտալիան իր առջև դրել է 2030 թվականին կարող են լիովին իրատեսական լինել։ Իտալիան ծրագրում է 2030 թվականին իր ամբողջ էլեկտրաէներգիայի 2/3-րդը ստանալ վերականգնվող աղբյուրներից։
Էներգետիկայի կլիմայի ծրագրի համաձայն՝ հատկապես հեռանկարային է համարվում արևային էլեկտրակայանները։ Գազային և ածխային էլեկտրակայանների հզորություններն անցած տարի նվազել են 17 և 42 %-ով համապատասխանաբար, փոխարենը մի քանի անգամ աճել է արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ընդհանուր եվրոպական բումի պայմաններում։ Արդեն այս տարի Իտալիան մտադիր է թուլացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ հնարավորություն տալով գրեթե բոլոր շենքերի վրա տեղադրել արևային վահանակներ, միակ պայմանը, որպեսզի այդ վահանակները ինտեգրվեն ընդհանուր տեսքի մեջ և չափազանց ցայտուն և տգեղ չլինեն։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Աբրահամյան