Ucom ընկերության գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել Էթիկայի դպրոցում
SOCIETYUcom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Էթիկայի դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է բիզնեսի կառավարման պրակտիկ հմտություններ և հաջողված փորձեր: Տարբեր տարիքային խմբերի ու մասնագիտությունների անձիք հնարավորություն են ունեցել ունկնդրել գործարարության արդյունավետ գործիքակազմի կիրառման վերաբերյալ դասախոսությունը: Պրակտիկ դասախոսությանը մասնակցել են փաստաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բժիշկներ և այլ մասնագետներ:
«Այսօր Հայաստանում գործարարությունը գնահատվում է և ունի իր կանոնները, որոնք դառնում են երկրի տնտեսական կայունության գրավականներից մեկը: Համակարգված բիզնես մտածելակերպի և արդար մրցակցության վարքաբանության կարգավորումների սահմանման դեպքում կարելի է արձանագրել հաջողություններ: Բիզնեսի կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել պահանջարկը, մրցակցությունը և համաշխարհային թրենդերը պրոյեկտել հայկական իրականության վրա: Բացի այս ամենի գիտակցումը, անհրաժեշտ է սեփական օրինակով ձևավորել բիզնես մոդել և խաղի կանոններ՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործընկերների հետ հարաբերություններում: Բիզնեսում կարևորագույն գործիքներից է հաստատված ռազմավարության կարգավարումները պահպանելը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը Ucom-ի՝ Հայաստանում կապի ազգային օպերատորի օրինակով ներկայացրել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել:
Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը փաստել է, որ բոլոր տեսակի բիզնեսներում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է նախաձեռնողականությունը: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկում վարել:
Էթիկայի դպրոցը յուրահատուկ է տարածաշրջանում և Հայաստանում նրանով, որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ազգային և միջազգային էթիկան, էթիկետը և բարելավել հաղորդակցման հմտությունները ունկնդիրների համար:
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների: