Fitch-ը 2024 թվականին Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։
Նշվում է, որ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ գրանցել է ուժեղ տնտեսական աճ՝ իրական ՀՆԱ-ի մոտ 7,4%-ով (2022թ.՝ 12,6%) աճով։
Fitch-ը 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։
Գործակալությունը պահպանել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում, սակայն աշխարհաքաղաքական ռիսկեր է տեսնում՝ կապված Երևանի և Բաքվի միջև մի շարք վիճահարույց հարցերի հետ։ Խոսքը «Հայաստանի տարածքով Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության, որոշ տարածքներում սահմանազատման մասին է»։
Fitch-ի փորձագետները մտահոգված են նաև առևտրի և էներգետիկայի ոլորտում Հայաստանի կախվածությունից և լուրջ դիվերսիֆիկացում չեն ակնկալում՝ չնայած Երևանի փորձերին։