Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Պատմական քայլ. համաշխարհային արձագանքը՝ Իրանի միջուկային ծրագրերի մասին համաձայնագրի պահանջների կատարմանը

INTERNATIONAL NEWS

Tert.am-ը գրում է .

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն երեկ ներկայացրել է զեկույց, որում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնագրի գործողությունների համատեղ ծրագրի իրագործման համար բոլոր պայմաններն Իրանը կատարել է:

Դրանից անմիջապես հետո պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, իսկ հետո համապատասխան հրամանագիրն էր ստորագրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

ТАСС-ը ներկայացրել է տարբեր երկրների ներկայացուցիչների հնչեցրած գնահատականները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի կյանքի կոչման և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ:

Ռուսաստանի կարծիքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումի միակ ճիշտ քայլն էր Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է, որ ԱԷՄԳ-ի զեկույցից հետո Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում:

«Այդ նշանակալի իրադարձությունն ի ցույց է դնում ստանձնած պարտավորություններն իրականացնելու բոլոր կողմերի պատրաստակամությունը»,-ասված է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդն իր հերթին ողջունել է Իրանի կողմից ստանձնած պարտավորրությունների կատարումը:

«Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կյանքի կոչումը պատմական քայլ է, որն ամրապնդում է անվտանգնությունն ու բարգավաճումը, և արագացնում է պատժամիջոցների չեղարկումը»,-գրել է Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ այդ ծրագրի կյանքի կոչումը բխում է գործարքի բոլոր կողմերի շահերից և ծառայում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ամրապնդմանը:

 

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հաղորդել է, որ իր երկիրը ևս մտադիր է սկսել Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը:

Ավստրալական արտաքին գերատեսչության ղեկավարը ողջունել է ԱԷՄԳ-ի զեկույցը, որը հնարավորություն կտա չեղարկել 2006-2010 թվականներին երկրի ընդունած բոլոր պատժամիջոցները:

Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կյանքի կոչումն ու մտադիր է աշխատել այդ երկրի հետ «պատմական բարեկամական» հարաբերությունների զարգացման ուղղությամբ. այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան:

«Ճապոնիայի կառավարությունը ողջունում է այն փաստը, որ  համաձայնագիրը հասել է իրագործման փուլին՝ շնորհիվ կողմերի լարված ջանքերի»,-ասել է նա:

 Չինաստանի արտգործնախարար Վան Ին ևս ողջունել է համաձայնագրի իրագործումն ու Թեհրանի դեմ եղած պատժամիջոցների չեղարկումը:

 «Այդ արդյունքին հասնելը հեշտ չէր: Անցյալ տարվա հուլիսին ձեռք բերված համաձայնագրի կյանքի կոչման համար միջազգային միջնորդներն ու Իրանը հսկայական նախապատրաստական աշխատանք են իրականացրել: Նրանք ի ցույց են դրել իրենց քաղաքական կամքն ու համաձայնագրին հավատարմությունը: Չինական կողմն իր հիացմունքն է հայտնում», -հայտարարել է Վան Ին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan