Շան կծելու հետևանքով Վաղարշապատից հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ վիճակը ծանր է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր: ԵՊՎՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:
Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հունվարի 26-ին թափառող շունը հարձակվել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակցի վրա. վերջինը «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելին՝ այստեղ