Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանն ունի ընտրակեղծիքների տխրահռչակ պատմություն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բուդապեշտում գրանցված անգլալեզու europeanconservative.com պահպանողական հրատարակությունը «Քննադատվել է Ադրբեջանում ընտրություններին ԵՄ դիտորդների բացակայությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ընդունեցին արտասովոր որոշում՝ դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Շեղվելով իր սովորական մոտեցումից՝ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ դիտորդներ չուղարկելով Ադրբեջան՝ նաև չի մեկնաբանվի ընտրությունների արդյունքների օրինականությունը։ Երկրների ինքնիշխանության պաշտպանները կարող են ողջունել այդ որոշումը, բայց կան կասկածներ, որ Բրյուսելի նման որոշման հիմքում այլ շարժառիթներ են:

Գազով հարուստ, հիմնականում մահմեդական բնակչությամբ Ադրբեջանը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնակցումից հետո: Անցյալ տարի այդ երկիրը նաև մեղադրվել է 120 000 հայերի էթնիկական զտումների մեջ։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ։ Ըստ արևմտյան հասարակական կազմակերպությունների, Ադրբեջանի կառավարությունն ունի ընտրակեղծիքների տխրահռչակ պատմություն: Բայց չնայած ընտրակեղծիքների, էթնիկ զտումների և ռուսական նավթի լվացման պնդումներին, Ադրբեջանը Բրյուսելում լոբբիստական ուժեղ ներկայություն ունի: Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանությանը նվիրված Lexmann մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայում Հայաստանի դեսպան Բալայանը կասկածի տակ է դրել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների օրինականությունը։

The European Conservative-ի այն հարցին, թե ադրբեջանական ագրեսիվ լոբբին կարո՞ղ էր ազդած լինել դիտորդներ չուղարկելու ԵՄ որոշման վրա, Լեքսմանը ասել է, որ խորհրդարանը չի կարողացել առաքելություն ուղարկել Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական հրավեր չլինելու պատճառով։ Լեքսմանը հավելել է, որ էներգետիկ անվտանգությունը ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունի, բայց Ադրբեջանի հետ էներգետիկ գործարքները կարող են գցել Բրյուսելի հեղինակությունը: Նա նաև քննադատել է Սլովակիային՝ Ադրբեջանին զենքի մատակարարման վերջին գործարքների համար: Լրատվամիջոցներին դիմել են նաև հայ հոգևորականներ և մշակութային գործիչներ՝ հայտնելով, որ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումից ի վեր մեծացրել է հակահայկական պատմական ռևիզիոնիզմը, նույնիսկ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերվող հարաբերական անտարբերությունը հակադրվում է Սերբիայի նկատմամբ որդեգրած ավելի կոշտ դիրքորոշմանը, ԵՄ-ն և Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են այդ երկրի անցյալ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ ընտրակեղծիքները: Արդյունքում ցուցաբերվող անհետևողականությունը ավելի անհանգստացնող է դարձնում ադրբեջանական ընտրական գործընթացը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another