ԻԼԻՊ-ի ահաբեկիչները գնդակոծել են դեպի Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռները
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչները փորձել են գնդակոծել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխել Սիրիա: Սակայն, դա չի խանգարել ապահով հասցնել ամբողջ մարդասիրական օգնությունը՝ ռուսական հումանիտար բեռն ընկել է հենց Դեյր Զորի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է «Ռուսկայա Վեսնա» պորտալը՝ վկայակոչելով ԻՊ-ի ահաբեկիչների դեմ քրդական աշխարհազորի շարքերում կռվող մի դոնբասցու:
Մոտ ժամանակներս Ռուսաստանից մարդասիրական օգնությունը կտրվի կարիքավորներին: Դրանով այժմ զբաղվում են տեղական իշխանությունները:
Բացի այդ, քրդական աշխարհազորի ներկայացուցիչը հաղորդել է, որ կառավարական ուժերին հաջողվել է կանխել հարձակումը: Այդ կերպ, սիրիացի զինվորականները հայտնաբերել և ոչնչացրել են դեպի Այաշ գյուղ ուղևորվող՝ ռումբով լցոնված ավտոմեքենան:



