Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ռուսական TASS լրատվամիջողի հետ զրույցում խոսել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Սիրիայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ներկայության մասին։
Մասնավորապես, ռուս պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի ու վերջիններիս կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների փաստացի օկուպացման տակ գտնվող տարածքներին։ Ինչպես հայտնի է դրանք փաստացի թուրքական օկուպացման տակ են հայտնվել պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացված մի քանի խոշոր ռազմական գործողություններից հետո։ Հաղորդում է Ermenihaber-ը։
«Անցած տարեվերջից սկսած՝ աշնանը, այս գործընթացը որոշ չափով կանգ է առել, առաջին հերթին այն պատճառով, որ սիրիական կողմը անհրաժեշտ է համարել թուրքական կողմից երաշխիքներ ստանալ, որ ռազմական կոնտինգենտը, որն այժմ անօրինական կերպով գտնվում է Սիրիայում, հեռանկարում դուրս կբերվի»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Անկարան այժմ չի համաձայնում զորքերը դուրս բերել Սիրիայից, բայց Լավրենտևի դիտարկմամբ, մասնավորապես նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենք մտադիր չեն մնալ Սիրիայի տարածքում և վաղ թե ուշ, երբ կստեղծվեն որոշակի համապատասխան պայմաններ, թուրքական զորախումբը դուրս կբերվի։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը Ռուսաստանի Դաշնության առաջնահերություններից է։