Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


«Մեր օգնության աղերսներին արձագանքող չկար». ինչպե՞ս են փրկվել Ստեփանակերտի մանկատան սաները

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Պատերազմի առաջին պայթյունները խլացրին մեր ականջները, վեր թռանք ու առաջին բանը, որ մտքովս անցավ, դա այն 14 երեխաների անվտանգությունն էր, որ ապրում էին գիշերօթիկ հաստատությունում։ Դա նրանց տունն էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի «Զանգակ» գիշերօթիկ հաստատության դաստիարակ Զոյա Հարությունյանը: Վերջինս իր բաժին պատերազմն ապրել է նույնքան դառնությամբ, որքան իր մյուս հայրենակիցները։ Մի կողմ թողնելով իր ընտանիքի հոգսը, Զոյան լծվել է Ստեփանակերտի միակ մանկատան երեխաների անվտանգության ապահովմանը, մյուս աշխատակիցների հետ նրանց տեղափոխելով 9-րդ հիմնական դպրոցի ապաստարան, որտեղ և հավաքվել էին նաև հարակից թաղամասերի բնակիչները։ 

«Ամեն բան ահավոր էր. մանկահասակ երեխաներ են, մեծ մասը գրկի երեխաներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին մեր հաստատությունում։ Նրանցից 3-ին հարազատները եկել ու տարել են, մեր պատասխանատվության տակ են մնացել 11 երեխա։ Ի՞նչ կանեի ես, եթե չլինեին իմ գործընկերները»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Դա սեպտեմբերի 19-ն էր։ Հետո, երբ թշնամին, ոտնահարելով բոլոր կոնվենցիաներով նախատեսված նորմերը թիրախավորել էր նաև քաղաքացիական բնակավայրերը, Զոյա Հարությունյանը իր հարազատների մեքենաներով երեխաներին տեղափոխել է քաղաքապետարան, այնտեղից մանկական հիվանդանոցի ապաստարան, Իվանյանի օդանավակայան, հետո հետ բերել Ստեփանակերտ։ 

«Անելանելի էր իրավիճակը, չափազանց բարդ։ Բոլորը թվում է զբաղված էին, բայց մեր օգնության աղերսներին արձագանքող չկար։ Համապատասխան կառույցները մատը մատին չեն խփել։ Բացարձակ այս անտարբերությունից ավելի էի կոտրվում, փորձում էի դա երեխաներին ցույց չտալ»,- պատմում է նա:

Կնոջ խոսքով՝ անցած տարիները հաստատության երեխաներին ու աշխատակազմին ավելի էր մերձեցրել և սեփական երեխաներից չէին տարբերում։ «Բոլորը մերն են, Աստված նրանց պարգևել է, որ մեր միջոցով սեր ու բարիք շնորհի այդ անմեղներին»,- ասում է նա, ու հասկանալի է, որ ամեն անգամ վերհիշելով սեպտեմբերյան դեպքերը, Զոյա Հարությունյանը նույն ապրումներն է ունենում։ 

Նրա ամուսինն ու դուստրը ևս միացել ու օգնել են մանկատան սաներին։ Օրերով ոչ մի տեղից որևէ ուշադրություն չստանալով, հրթիռակոծությունների ժամանակ տեղից տեղ տանելով, վերջապես հասնում է օգնության ձեռքը։ 

«Նույնիսկ հրադադարից հետո օրերով մեր հորդորներն անպատասխան են մնացել։ Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել տարածքային կառավարման նախկին նախարար Սուրեն Գալստյանին ու իմ երախտագիտությունը հայտնել։ Երբ կրակում էին քաղաքի արվարձաններում, նրա տրամադրած մեքենայով կարողացանք երեխաներին անվտանգ տեղ տանել։ Այդ ընթացքում որևէ մեկը նույնիսկ չի հարցրել, չի հետաքրքրվել երեխաներով, մանավանդ, որ մեր հաստատությունը քաղաքի ծայրամասում էր, ադրբեջանական նոր հենակետերից ոչ հեռու։ Համարձակություն պիտի լիներ, որ այդ օրերին հասնեինք աշխատավայր, դիտարկվում էինք։ Բայց գիշերը մեր փաստաթղթերը դուրս բերելու համար, Գալստյանն ուղարկեց Հայկ անունով մի տղայի, դա էլ բերեցինք։ Իսկ ահա սեպտեմբերի 27-ին սոցապնախարարը կազմակերպեց քաղաքից երեխաների տարհանումը»։ 

Ավելին՝ այստեղ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards